ԾՆՆԴՈՑ 49:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ ապագայում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբը կանչեց իր որդիներին և ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ, ինչ որ պատահելու է ձեզ գալիք օրերին։ |
Վերջին օրերին Տիրոջ լեռը պիտի ակներև դառնա, Աստծու տունը լեռների գագաթներին պիտի լինի ու պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր ազգերը պիտի գան դեպի նա։
Բայց դա հասել է Զորությունների Տիրոջ ականջին։ «Եվ ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու»,- ասում է Զորությունների Տերը։
“Ահա գալու են օրեր, երբ պիտի խլեն ամեն բան, ինչ որ կա քո տան մեջ, ինչ որ հավաքել են քո հայրերը մինչև այսօր։ Դրանք Բաբելոն պիտի տարվեն. ոչ մի բան չեն թողնելու”։ Աստված ասաց,
Կհավաքվեն ամենքը և կլսեն, թե սա ո՛վ պատմեց նրանց։ Հանուն քո սիրո կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդեացիների սերունդը։
Տիրոջ ցասումը և չնահանջի, մինչև որ կատարի և հաստատի իր սրտի փափագը. և դա պիտի իմանան ու գիտակցեն վերջին ժամանակներում։
Եվ կլինի, որ վերջին օրերին կհայտնվի Տիրոջ լեռը՝ հաստատված լեռների գագաթների վրա. կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։
Իսկ հիմա ահա գնում եմ իմ տեղը։ Արի՛ քեզ հայտնեմ, թե այդ ժողովուրդն առաջիկայում ի՛նչ է անելու քո ժողովրդին»։
“Եվ վերջին օրերին պիտի լինի,- ասում է Աստված,- որ իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլներ և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։
երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնվող եկվորները, հավաքված կլինեն, որպեսզի լսեն ու սովորեն երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց և սովորեն կատարել այս օրենքի բոլոր պատգամները։
Այս բոլորը իրականություն կդառնա վերջին օրերին. դու կդիմես Տիրոջը՝ քո Աստծուն, և կլսես նրա ձայնը,
Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք կհեռանան հավատից և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիներին և դևերի վարդապետություններին
Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։
Այնուհետև տեսա, որ ահա երկնքում բացված մի դուռ կար, և փողի ձայնը, որ լսել էի դրանից առաջ, խոսում էր ինձ հետ ու ասում. «Ելի՛ր այստեղ, և քեզ ցույց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է»։