Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 23:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Տիրոջ ցասումը և չնահանջի, մինչև որ կատարի և հաստատի իր սրտի փափագը. և դա պիտի իմանան ու գիտակցեն վերջին ժամանակներում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Տիրոջ բարկությունը հետ չի դառնալու, մինչև չանի և չկատարի իր մտքի խորհուրդները. դա վերջին օրերին պարզ կհասկանաք։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 23:20
18 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ բարկությունն ու զայրույթը կգան ու հետ չեն շրջվի, մինչև որ նա կատարի իր սրտի կամքը։ Վերջին օրերին դուք կհասկանաք դա։


այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։


Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.


Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։


Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ ապագայում։


Սակայն Մանասեի կատարած չար գործերի պատճառով Հուդայի երկրի հանդեպ Տիրոջ մեջ բորբոքված սաստիկ զայրույթը չմեղմացավ։


և եթե գերի տարված երկրում զղջան իրենց հոգում, դառնան դեպի քեզ, աղաչեն քեզ գերության երկրում և ասեն՝ “Մեղանչեցինք, անօրենություն ու անիրավություն գործեցինք”,


Այս բոլորը իրականություն կդառնա վերջին օրերին. դու կդիմես Տիրոջը՝ քո Աստծուն, և կլսես նրա ձայնը,


Ուստի Տերն ասաց. «Հուդայի երկիրն էլ իմ առջևից պիտի մերժեմ, ինչպես մերժեցի Իսրայելը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այդ տունը, որի համար ասել եմ՝ “Իմ անունը նրա վրա պիտի լինի”»։


Այս ամենի համար երկիրը սուգ պիտի անի, և վերից երկինքը պիտի խավարի, որովհետև ես ասացի և չեմ զղջալու, ես ձեռնարկեցի և հետ չեմ կանգնելու դրանից»։


Բաբելոնի պարիսպների վրա դրո՛շ կանգնեցրեք, պահապաննե՛ր կարգեք, արթնացրե՛ք առաջապահներին, զենքերը պատրաստե՛ք, քանզի Տերը ձեռնամուխ եղավ անելու այն, ինչ ասել է Բաբելոնի բնակիչների մասին,


Ու ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Տե՛ր,- ասում են նրանք ինձ,- չէ՞ որ դա առակ է, որ ասվում է»։


Եվ ամեն մարդ կիմանա, որ ես՝ Տերս եմ մերկացրել սուրս իր պատյանից, ու հետ՝ իր տեղը չի դրվելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ