Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։
ԾՆՆԴՈՑ 37:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա եղբայրները հեռվից նկատեցին նրան, նախքան նա կմոտենար իրենց, և իրար մեջ չար խորհուրդ արեցին՝ նրան սպանելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ինքը դեռ չէր մոտեցել նրանց, եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրություն արեցին, որ սպանեն նրան։ |
Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։
Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցե Հովսեփը ոխ է պահել մեր դեմ և վրեժ լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»։
Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել, ինչպես որ եղավ այժմ, որովհետև մարդկանց մեծ բազմություն կերակրեցի»։
Իմ բարեկամներն ու մերձավորները Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ. Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։
Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։
Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին՝ նրան սպանելու համար։
Իսկ մշակները, երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. “Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան, և ժառանգությունը մերը կլինի”։
Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները հնար էին փնտրում, թե Հիսուսին նենգությամբ ինչպե՛ս ձերբակալեն և սպանեն։
Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, ժողով անելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։
Սավուղը խոսեց իր Հովնաթան որդու և իր բոլոր ծառաների հետ՝ Դավթին սպանելու համար։ Սավուղի որդի Հովնաթանը շատ էր սիրում Դավթին