Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 50:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցե Հովսեփը ոխ է պահել մեր դեմ և վրեժ լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մեռավ, ասացին. «Գուցե Հովսեփն ատի մեզ և մեզ հատուցի այն բոլոր չարիքների համար, որ մենք արեցինք իրեն»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 50:15
13 Խաչաձեւ Հղումներ  

Նրա եղբայրները հեռվից նկատեցին նրան, նախքան նա կմոտենար իրենց, և իրար մեջ չար խորհուրդ արեցին՝ նրան սպանելու։


Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։


Եվ երեք օր նրանց բանտարկեց։


Հովսեփը վերադարձավ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները և իր հորը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ։


Նրանք եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդվեցրեց՝ ասելով.


Իր արծաթը վարձու չի տալիս, Կաշառք չի առնում իրավունքի դեմ։ Ով այս անում է, չի սասանվի հավիտյան։


Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։


Փախչում է ամբարիշտը՝ առանց մեկից հալածվելու, իսկ արդարն առյուծի նման աներկյուղ է։


Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։


Նրանք ցույց են տալիս, որ Աստծու օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայությամբ և իրենց դատողություններով, որ միմյանց մեղադրում կամ արդարացնում են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ