կասես՝ “Քո ծառա Հակոբի ընծաներն են, որ ուղարկել է իր տեր Եսավին, իսկ ինքը գալիս է մեր հետևից”»։
ԾՆՆԴՈՑ 32:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ առաջինին, երկրորդին, երրորդին ու բոլոր նրանց, ովքեր հոտերի հետ գնում էին առջևից, ասաց. «Այսպե՛ս կասեք Եսավին, երբ նրան հանդիպեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասացե՛ք. “Ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևում է”». որովհետև ասում էր. «Կփափկեցնեմ նրան այս ընծաներով, որ գնում են իմ առջևից, և ապա կտեսնեմ նրա երեսը. գուցե նա ինձ ընդունի»։ |
կասես՝ “Քո ծառա Հակոբի ընծաներն են, որ ուղարկել է իր տեր Եսավին, իսկ ինքը գալիս է մեր հետևից”»։
Կասեք՝ “Ահա քո ծառա Հակոբը գալիս է մեր հետևից”»։ Այդպես արեց՝ մտածելով. «Նրան կմեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, և ապա կհանդիպեմ նրան. թերևս ընդունի ինձ»։
Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։
Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները գթասիրտ են։ Մեր մեջքերին քուրձեր կապենք, մեր գլուխներին՝ չվաններ, գնանք Իսրայելի թագավորի մոտ, թերևս մեր կյանքը խնայի»։
Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։
հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը
Արդ, պատրաստե՛ք ձեր հետույքների, ինչպես նաև ձեր երկիրն ապականող մկների քանդակները, և փա՛ռք տվեք Տիրոջը, որպեսզի նա թեթևացնի իր ձեռքը ձեր, ձեր աստվածների ու ձեր երկրի վրա։