Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 32:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ ասացե՛ք. “Ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևում է”». որովհետև ասում էր. «Կփափկեցնեմ նրան այս ընծաներով, որ գնում են իմ առջևից, և ապա կտեսնեմ նրա երեսը. գուցե նա ինձ ընդունի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Եվ առաջինին, երկրորդին, երրորդին ու բոլոր նրանց, ովքեր հոտերի հետ գնում էին առջևից, ասաց. «Այսպե՛ս կասեք Եսավին, երբ նրան հանդիպեք։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 32:20
14 Խաչաձեւ Հղումներ  

Գաղտնի ընծան հանգցնում է բարկությունը, իսկ ծոցում թաքցրած կաշառքը՝ սաստիկ ցասումը։


հակառակվողներին հեզությամբ խրատի. թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու


Ո՞վ գիտե, գուցե Աստված ետ դառնա և զղջա ու մեղմացնի իր սաստիկ բարկությունը, և մենք չկորչենք»։


Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։


Բարկացկոտ մարդը վեճ է հրահրում, իսկ համբերատարը հանգստացնում է վեճը։


Նա ոչ մի փրկագնի չի նայելու, և կաշառքը որքան էլ շատացնես, չի գոհանալու։


Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Ահա մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած թագավորներ են. թող մեր մեջքերին քուրձեր և մեր գլուխներին չվաններ դնենք և գնանք դուրս՝ Իսրայելի թագավորի մոտ. գուցե նա ողջ թողնի քո անձը»։


Ուրեմն շինե՛ք ձեր թանչքի ուռուցքների պատկերները և ձեր երկիրն ավերող մկների պատկերները և փա՛ռք տվեք Իսրայելի Աստծուն. գուցե կարելի է, որ նա իր ձեռքը թեթևացնի ձեր վրայից, ձեր աստվածների վրայից և ձեր երկրի վրայից։


Իրենց հայր Իսրայելն ասաց նրանց. «Եթե այդպես է, հիմա այսպե՛ս արեք. վերցրե՛ք ձեր տոպրակների մեջ այս երկրի լավագույն բարիքներից և այդ մարդու համար նվե՛ր տարեք. մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմունք, զմուռս, պիստակ և նուշ։


Այսպես էլ պատվիրեց երկրորդին, երրորդին և հոտերի ետևից բոլոր գնացողներին՝ ասելով. «Այսպե՛ս կխոսեք Եսավի հետ, երբ հանդիպեք նրան։


Ընծաներն իրենից առաջ գնացին, իսկ ինքն այդ գիշեր մնաց այնտեղ՝ բանակատեղիում։


Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ