Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները գթասիրտ են։ Մեր մեջքերին քուրձեր կապենք, մեր գլուխներին՝ չվաններ, գնանք Իսրայելի թագավորի մոտ, թերևս մեր կյանքը խնայի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Ահա մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած թագավորներ են. թող մեր մեջքերին քուրձեր և մեր գլուխներին չվաններ դնենք և գնանք դուրս՝ Իսրայելի թագավորի մոտ. գուցե նա ողջ թողնի քո անձը»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:31
21 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը Հովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագեք ու ողբացե՛ք Աբենների վրա»։ Դավիթ արքան գնում էր դագաղի հետևից։


Եվ պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ պահեց իր որդու համար։


Ասորիքի արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայելի Աստվածը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, այդ պատճառով էլ նրանք հաղթեցին մեզ։ Եթե նրանց դեմ պատերազմենք հարթ վայրում, կհաղթենք նրանց։


Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։


Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։


Եզեկիա արքան, լսելով այս խոսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագավ և մտավ Տիրոջ տունը։


Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։


Ողորմածությամբ գահ պիտի հաստատվի, ու նրա վրա՝ Դավթի խորանի մեջ, ճշմարտությամբ պիտի բազմի մեկը, ով դատելիս իրավունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանա արդարություն անել։


Ողորմությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին, և արդարությամբ շրջապատում նրա գահը։


Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։


Եթե ասենք՝ “Մտնենք քաղաք”, քաղաքում էլ սով է, այնտեղ էլ կմեռնենք. եթե այստեղ նստած մնանք, էլի կմեռնենք։ Արի՛ գնանք ասորիների բանակը։ Եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե սպանեն մեզ, թող մեռնենք»։


Ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր, եթե մարգարեն դժվար բան խնդրեր, չպե՞տք է կատարեիր։ Նա միայն ասաց՝ “Լվացվի՛ր ու կմաքրվես”»։


Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի ճարպիկ կին բերեց ու նրան ասաց. «Սգավո՛ր ձևացիր՝ սգո հագուստներ հագի՛ր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռյալի վրա է սգում։


Նրանք իրենց մեջքերին քուրձեր ու գլուխներին չվաններ կապեցին և ասացին Իսրայելի թագավորին. «Քո ծառան՝ Ադերի որդին, ասում է. “Խնայի՛ր կյանքս”»։ Իսկ նա ասաց. «Եթե նա դեռ կենդանի է, իմ եղբայրն է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ