Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ և մոխիր։
ԾՆՆԴՈՑ 3:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։ |
Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ և մոխիր։
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
«Ես ձեր մեջ պանդուխտ ու օտարական եմ։ Արդ, ինձ մի գերեզմանի կալվա՛ծք տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ ննջեցյալին»։
«Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»։
Ուրեմն ի՞նչ ասենք կավե տան մեջ բնակվածների մասին (մենք էլ նույն կավից ենք). կհարվածի նրանց՝ իբրև ցեցի,
և սիրտս տվեցի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է երկնքի ներքո։ Քանզի Աստված չար զբաղմունք է տվել մարդու որդիներին՝ արեգակի ներքո չարչարվելու։
Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։
Սա էլ մի ծանր ցավ է, ինչպես որ եկել է, այնպես էլ կգնա։ Էլ ի՞նչ օգուտ ունի մարդն իր վաստակից, որ քամուն տալու համար է ձեռք բերում։
Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։
Եղբայրնե՛ր, հիշե՛ք մեր վաստակն ու ջանքը, որ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից որևէ մեկի վրա ծանրություն չլինելու համար, և ձեզ քարոզում էինք Աստծու Ավետարանը։
Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։