Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 18:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Հիմա համարձակվում եմ խոսել Տիրոջ հետ, թեև ես հող եմ և մոխիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Ահա հիմա սկսեցի խոսել Տիրոջ հետ. ես, որ հող եմ ու մոխիր։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 18:27
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։


Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».


Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։


Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե ինչպես ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան աղոթքից.


Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։


Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։


Կավի տեղ է ընդունում նա ինձ. հողն ու մոխիրն են բաժինս դարձել։


Ուրեմն ի՞նչ ասենք կավե տան մեջ բնակվածների մասին (մենք էլ նույն կավից ենք). կհարվածի նրանց՝ իբրև ցեցի,


Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։


Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Եվ նրա մեծությանը չափ չկա։


Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։


ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։


Եթե հիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հինգի պատճառով կկործանե՞ս ողջ քաղաքը»։ Եվ ասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնվի»։


Մովսեսն աղաչեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՛ր, ինչո՞ւ ես այդպես խիստ զայրանում քո ժողովրդի վրա, որին քո մեծ զորությամբ ու հզոր բազկով դուրս բերեցիր եգիպտացիների երկրից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ