Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։
ԾՆՆԴՈՑ 14:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր։ Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մեջ, իսկ մյուսները փախան լեռները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիդդիմի ձորը լիքն էր ձյութի հորերով։ Սոդոմի և Գոմորի թագավորները փախուստի դիմեցին, և ոմանք ընկան նրանց մեջ, իսկ մնացածները փախան դեպի սարը։ |
Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։
Սոդոմացիների արքան Շավեի ձորում, այսինքն՝ Թագավորների դաշտում ընդառաջ ելավ Աբրամին, երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին և նրա հետ եղած թագավորներին կոտորելուց։
Սոդոմացիների արքան ասաց Աբրամին. «Դու ինձ վերադարձրո՛ւ մարդկանց, իսկ ձիերը թող մնան քեզ»։
Ելամի արքա Քոդողագոմորի, Գոյիմի արքա Թարգաղի, Սենաարի արքա Ամարփաղի, Սեղղասարի արքա Արիովքի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։
Երբ նրանց դուրս հանեցին, ասացին. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում։ Փախի՛ր լեռը, որպեսզի մյուսների հետ չկործանվես»։
Ղովտը ելավ Սեգովրից և բնակություն հաստատեց լեռան վրա իր երկու դուստրերի հետ, որովհետև վախեցավ մնալ Սեգովրում։ Նա իր երկու դուստրերի հետ բնակվեց մի քարայրում։
Ով ահից փախչի, թող ընկնի գուբը, և ով ելնի գբից, թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։
ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնվի որոգայթի մեջ, քանզի այն տարին, երբ դատելու լինեմ Մովաբին, ամեն ինչ նրա գլխին պիտի բերեմ,- ասում է Տերը։
Երբ Իսրայելի որդիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց՝ դաշտերում, ոմանց՝ լեռներում՝ զառիվայրի վրա, մինչև այնտեղ, ուր հալածել էին նրանց, և ամենքը սրակոտոր եղան իսպառ, Հեսուն վերադարձավ Գայի և սրի քաշեց այն։