«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։
պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,
«Կնեղեմ մարդկանց, և կույրերի պես կընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ և նրա անունը վերցրին սնոտի բաների համար, որոնք ոչինչ չեն կարողանա անել՝ նրանց օգնելու. կթափի նրանց արյունը հողի նման, և նրանց մարմինները՝ աղբի պես»։
Իսաքարի և Ասերի ժառանգությունների մեջ Մանասեն ստացավ Բեթսանն ու նրա ավանները, Ամբղանն ու նրա ավանները, Ենդովրի բնակիչներն ու նրա ավանները, Մակեդդովի բնակիչներն ու նրա ավանները, Տանաքի բնակիչներն ու նրա ավանները, Նափեթի երրորդ մասն ու նրա ավանները։
Բռնեցին մադիանացիների երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին։ Օրեբին սպանեցին Սորորեբայում, իսկ Զեբին՝ Ակեբզեբայում, և մադիանացիներին հալածեցին, իսկ Օրեբի և Զեբի գլուխները Հորդանան գետի այն կողմից բերեցին Գեդեոնին։