Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 14:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Սոդոմացիների արքան Շավեի ձորում, այսինքն՝ Թագավորների դաշտում ընդառաջ ելավ Աբրամին, երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին և նրա հետ եղած թագավորներին կոտորելուց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սոդոմի թագավորը դիմավորեց նրան, երբ նա Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո ետ էր դարձել դեպի Շավեի ձորը, այսինքն՝ թագավորի ձորը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 14:17
9 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաև Հաբինում՝ Թագավորների հովտում։ Նա ասում էր, թե ինքը որդի չունի, որ պահի իր հիշատակը։ Եվ նա կոթողը կոչել էր իր անվամբ, ու այն մինչև օրս կոչվում է Աբեսաղոմի ձեռակերտ։


Քանզի այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, բարձրյալ Աստծու քահանա, որ Աբրահամին ընդառաջ ելավ, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից, և օրհնեց նրան։


Հարստությունը բազում բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է նույնիսկ բուն բարեկամից։


Մարդիկ ատում են իրենց աղքատ ընկերներին, իսկ հարուստների ընկերները շատ են։


Երբ նրանք պատերազմից գալիս էին, և Դավիթը այլազգուն սպանելուց հետո վերադառնում էր, Իսրայելի բոլոր քաղաքներից պարողները երգերով ու պարերով դիմավորում էին Դավթին, թմբուկներով, ուրախության բացականչություններով ու ծնծղաներով, Սավուղ արքայի ներկայությամբ։


Հեփթայեն եկավ Մասեփա, իր տունը, և ահա նրա դուստրը նրան ընդառաջ ելավ թմբուկներով և պարերով։ Նա նրա միակ և սիրելի զավակն էր, և նրանից բացի նա ուրիշ տղա կամ դուստր չուներ։


Սենաարի արքա Ամարփաղի թագավորության ժամանակ Սեղղասարի արքա Արիովքը, Ելամի արքա Քոդողագոմորը և Ազգերի [𝕸 Գոյիմի] արքա Թարգաղը


Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորն ու նրա զինակից թագավորները եկան և կոտորեցին Աստարովթ Կառնաիմի հսկաներին ու նրանց հետ եղած հզոր ցեղերին, ինչպես նաև օմացիներին՝ Շավե քաղաքում,


Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր։ Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մեջ, իսկ մյուսները փախան լեռները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ