Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Ավար առան սոդոմացիների ու գոմորացիների ողջ ունեցվածքը և գնացին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Հաղթողները վերցրին Սոդոմի և Գոմորի ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր պաշարները և գնացին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 14:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Սոդոմացիների արքան ասաց Աբրամին. «Դու ինձ վերադարձրո՛ւ մարդկանց, իսկ ձիերը թող մնան քեզ»։


Աբրամը հետ վերցրեց սոդոմացիների ավարը, ազատեց իր եղբորը՝ Ղովտին, նրա ամբողջ ունեցվածքը, ինչպես նաև կանանց ու ժողովրդին։


Նա կուտի քո հոտերից ծնված անասուններին և քո երկրի բերքը։ Նա կխլի քո ցորենը, գինին, յուղը, կվերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը, մինչև որ կորստյան մատնի քեզ։


Տերը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչև գլուխդ անբուժելի խոցերով կվարակի, և դու չես կարողանա բուժվել։


Քո արջառը կմորթվի քո առջև, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կգողանան քեզանից, և դու այն հետ չես ստանա։ Քո ոչխարը կմատնվի քո թշնամու ձեռքը, և ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։


Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային, իր եղբորորդուն՝ Ղովտին, Խառանում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքն ու ծառաներին, և ճանապարհ ընկան և եկան Քանանի երկիրը։


Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր։ Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մեջ, իսկ մյուսները փախան լեռները։


Նրանք գերեցին նաև Սոդոմում բնակվող Ղովտին՝ Աբրամի եղբորորդուն, ավար առան նրա ունեցվածքը և գնացին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ