արադիոնացիներին, սամարացիներին և ամաթացիներին։ Դրանից հետո ճյուղարձակվեցին քանանացիների ցեղերը։
ԾՆՆԴՈՑ 10:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչև Գազա՝ անցնելով Սոդոմը և Գոմորը, Ադման ու Սեբոյիմը մինչև Ղասան։ |
արադիոնացիներին, սամարացիներին և ամաթացիներին։ Դրանից հետո ճյուղարձակվեցին քանանացիների ցեղերը։
Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի։
պատերազմի ելան Սոդոմի արքա Բաղակի, Գոմորի արքա Բարսայի, Ադամայի արքա Սենայի, Սեբոյիմի արքա Սիմոբորի, ինչպես նաև Բաղակի, այսինքն՝ Սեգովրի թագավորի դեմ։
Այնուհետև Տերն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների դեմ բողոքն ուժեղացավ. նրանց մեղքերը չափազանց շատ են։
Աբրահամն այդտեղից գնաց հարավ և հաստատվեց Կադեսի ու Սուրի միջև՝ իբրև օտարական բնակվելով Գերարայում։
Երկրում սով եղավ. այն նախորդ սովից բացի, որ եղել էր Աբրահամի ժամանակ։ Իսահակը գնաց Գերարայի փղշտացի արքա Աբիմելեքի մոտ։
Ասան և իր զորքը հալածեցին նրանց մինչև Գեդովր, և եթովպացիներն այնպես կոտորվեցին, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց, քանի որ կոտորվեցին Տիրոջ ու նրա զորության առջև։ Հուդայի մարդիկ շատ ավար վերցրին
քո ձեռքի զորությունը այլևս չի երևալու ծովի վրա, դու, որ սարսեցնում էիր թագավորներին։ Զորությունների Տերը Քանանի մասին հրամայեց կործանել նրա հզորությունը։
«Ամաչի՛ր, Սիդո՛ն»,- ասում է ծովը։ Ծովի զորությունն էլ ասում է. «Մի՞թե ես երկունքի ցավով չեմ բռնվել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կույսեր չե՞մ մեծացրել»։
նրա ամբողջ խառնակված զորքին, նաև կղզու բոլոր թագավորներին և այլազգիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազովտոսի մնացորդներին,
Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։
Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։
Ապա Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպպոսի հետ ու ասաց. «Վե՛ր կաց և դեպի հարավ գնա՛ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղեմից Գազա» (այդ մասում արդեն անապատն է)։
Խևացիները, որոնք բնակվում էին Ասիրովթից մինչև Գազա, ոչնչացան գամիրների (կափթորիմացիների) կողմից, որոնք Կափթորից գալով՝ նրանց փոխարեն բնակվեցին այդ երկրում)։
Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, երբ սփռեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները սահմանեց ըստ Աստծու հրեշտակների թվի։
բանակում էին նրանց մոտ և փչացնում հողի բերքը մինչև Գազայի սահմանները։ Իսրայելին հանգիստ չէին տալիս, չէին թողնում ո՛չ ոչխար, ո՛չ արջառ, ո՛չ էշ։
մյուս գունդը՝ դեպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դեպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը։