Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 8:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Ապա Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպպոսի հետ ու ասաց. «Վե՛ր կաց և դեպի հարավ գնա՛ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղեմից Գազա» (այդ մասում արդեն անապատն է)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 8:26
18 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով և նրանց դուրս հանելով, ասաց.


Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։


Քանզի այս գիշեր հրեշտակն Աստծու, որին պատկանում եմ ես ու ծառայում, երևաց ինձ


Սակայն Տիրոջ հրեշտակը կանչեց թեզբացի Եղիային և ասաց. «Ելիր գնա՛ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամավորներին ընդառաջ և նրանց ասա՛. “Իսրայելի մեջ Աստված չլինելո՞ւ պատճառով եք գնում Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցում անելու”։


Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։


Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։


Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց ծառաներից երկուսին և իր սպասավորներից բարեպաշտ մի զինվորի


Ասկաղոնը կտեսնի և կվախենա, Գազան սաստիկ կմորմոքի, նաև Ակկարոնը, քանի որ ամաչեց իր հանցանքների համար։ Գազայից կվերանա թագավորը, և Ակկարոնը չի բնակեցվի։


Գազան, նրա ավաններն ու ագարակները, մինչև Եգիպտոսի հեղեղատը և Մեծ ծովը, որը սահմանն է։


Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։


Եգիպտոսի դիմացի անշեն վայրից մինչև Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագավորությունները՝ գազացիներինը, ազովտացիներինը, ասկաղովնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը, ինչպես նաև խևացիներինը


Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։


Իսկ Փիլիպպոսը, Սամարիա քաղաքն իջնելով, նրանց Քրիստոսին էր քարոզում։


Եվ ահա Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր և մոտեցի՛ր այդ կառքին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ