ԾՆՆԴՈՑ 10:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղից տարածվեց դեպի Ասուր, կառուցեց Նինվեն, Ռոբովթ քաղաքը և Քաղանը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ երկրից դուրս եկավ Ասուրը և կառուցեց Նինվեն, Ռոբովթը և Քաղան քաղաքը։ |
մոտեցան Զորաբաբելին և տոհմերի իշխաններին ու նրանց ասացին. «Մենք էլ կառուցենք ձեզ հետ, քանի որ մենք էլ ենք պաշտում ձեր Աստծուն, և մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այն օրից, երբ Ասորեստանի Ասորդան թագավորը մեզ այստեղ բերեց»։
Խառանը, Քանանն ու Դադանը (նրանք էլ քո վաճառականներն են), Սաբան, Ասուրն ու Քալմանը՝ քո վաճառականները,
Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք, դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան. «Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք, այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը», և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։
«Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։
«Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն Տիրոջից ընկած ցողի պես և ինչպես գառները սիզախոտի վրա, որպեսզի ո՛չ մեկը հավաքի, ո՛չ էլ մնա մարդկանց որդիների մեջ։
և ունեցվածքները բացահայտվեցին։ Ինքը ելնում էր, և իր նաժիշտներն առջևից էին գալիս. աղավնիների պես մնչում էին իրենց սրտերում։
Եվ կլինի, որ ով քեզ տեսնի, կիջնի և կասի. «Դո՛ւ, խե՛ղճ Նինվե, ո՞վ կլինի, որ հեծեծի քեզ համար», որտեղի՞ց մխիթարություն փնտրենք քեզ համար»։
Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա և կկործանեմ ասորեստանցուն, Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը,
եթե անգամ Բեովրի հմտությամբ կառուցվի ձեր բույնը, միևնույնն է, ասորեստանցիները գերեվարելու են ձեզ»։
Կիտացիները կգան ու կչարչարեն Ասուրին ու կչարչարեն եբրայեցիներին, բայց իրենք էլ գլխովին կկորչեն»։