Աստված ցամաքն անվանեց երկիր, իսկ հավաքված ջրերը՝ ծովեր։ Աստված տեսավ, որ լավ է։
Աստված ցամաքը կոչեց Երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց Ծով։ Աստված տեսավ, որ բարի է։
Աստված տեսավ, որ լույսը լավ է։ Եվ Աստված միմյանցից բաժանեց լույսն ու խավարը։
Հրամայեց, և շնաճանճեր ու մժեղներ եկան Նրանց ողջ սահմաններին։
Տերն ընդունում է հեզերին Եվ ամբարտավաններին խոնարհեցնում մինչև գետին։
Այս աղքատը Տիրոջն աղոթեց, և Տերը լսեց նրան, Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան։
Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են, Եվ Տերը ստեղծեց երկինքը։
Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառա եմ [𝕸 եբրայեցի եմ], պաշտում եմ Տիրոջը՝ երկնքի Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։
Աստված, որի գործերը ճշմարիտ են, ու նրա ուղիները՝ օրինավոր։ Աստված հավատարիմ է, և նրա մեջ անիրավություն չկա, Տերն արդար է ու անարատ։