5 Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են, Եվ Տերը ստեղծեց երկինքը։
5 Նրանն է ծովը, և նա է արարել այն, նրա ձեռքերն են ստեղծել ցամաքը։
Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառա եմ [𝕸 եբրայեցի եմ], պաշտում եմ Տիրոջը՝ երկնքի Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։
Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
Տերն ստեղծեց շեն և անշեն և բնակելի ծայրամասերը երկնքի ներքո։
Տերն ընդունում է հեզերին Եվ ամբարտավաններին խոնարհեցնում մինչև գետին։
Այս աղքատը Տիրոջն աղոթեց, և Տերը լսեց նրան, Նրա բոլոր նեղություններից փրկեց նրան։