Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԺՈՂՈՎՈՂ 7:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իմաստունի սիրտը սգո տանն է, իսկ անմիտի սիրտը՝ ուրախության տանը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իմաստունների սիրտը սգի տանն է, իսկ անմիտների սիրտը՝ ուրախության տանը։

Տես գլուխը



ԺՈՂՈՎՈՂ 7:4
21 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։


Կեսօրին նա հարձակման անցավ։ Ադերի որդին և նրա երեսուներկու դաշնակից թագավորները գինարբուքի մեջ էին վրաններում։


Սրտիս մեջ ասացի. «Արի՛ քեզ փորձեմ վայելքների մեջ. տե՛ս, թերևս այստեղ է երջանկությունը»։ Բայց ահա դա էլ է ունայնություն։


Սրտմտությունը լավ է ծիծաղից, որովհետև դեմքի վշտալի տեսքից կզվարթանա սիրտը։


Մարդու համար ավելի լավ է իմաստունի հանդիմանությունը լսել, քան անմիտների երգը։


Սիրտս մոլորվեց, հանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկավ։ Նայի՛ր, թե ի՛նչ դիտավորություն ունես.


իրենց տաք անկողինների մեջ՝ նրանց արհավիրք եմ բերելու, հարբեցնելու եմ նրանց, որ թմրեն ու ննջեն հավիտենական քնով և չարթնանան,- ասում է Տերը։-


և սաստիկ հարբեցնի նրա զորավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զորագլուխներին ու նրա զորավոր մարդկանց. նրանք պիտի ննջեն հավիտենական քնով ու չարթնանան»,- ասում է արքան, որի անունը Տեր Ամենակալ է։


ձեր թագավորների օրերը։ Իշխաններն սկսեցին զայրանալ գինուց և ձեռք մեկնեցին չարագործներին,


Մինչև իրենց հիմքը խոպան կդառնան. կուտվի պատված բաղեղի պես և ինչպես եղեգը՝ երաշտով լի։


Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։


Եգիպտացին նրան այնտեղ տարավ։ Եվ ահա նրանք ցրված էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին և այլազգիների ու Հուդայի երկրից վերցրած մեծամեծ ավարով ուրախանում։