Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. «Նայե՛ք, հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինով, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամնոնին”, սպանե՛ք նրան, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ հրամայում ձեզ, զորացե՛ք և քաջասի՛րտ եղեք»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:28
30 Խաչաձեւ Հղումներ  

Նստեցին, կերան և խմեցին երկուսով։ Աղջկա հայրն ասաց իր փեսային. «Այս գիշեր էլ այստեղ մնա՛, և թող սիրտդ զվարթանա»։


Երբ նրանց սրտերը զվարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրեն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը և խոսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. «Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ կենակցենք»։


Մարդը վեր կացավ, որ իր հարճի և ծառայի հետ գնա։ Բայց աղջկա հայրն ասաց նրան. «Ահա օրը երեկո դարձավ, այստե՛ղ գիշերիր, թող սիրտդ զվարթանա, վաղը կանուխ ճանապարհ կընկնես և կգնաս քո տունը»։


Բոոսը կերավ, խմեց, և նրա սիրտը զվարթացավ, գնաց պառկեց դեզի մոտ։ Հռութը թաքուն եկավ, նրա ոտքերի կողմից բացեց ծածկոցը և պառկեց։


Պետրոսն ու առաքյալները պատասխան տվեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։


«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։


Մինչև իրենց հիմքը խոպան կդառնան. կուտվի պատված բաղեղի պես և ինչպես եղեգը՝ երաշտով լի։


Հացը պատրաստում են խնդության համար, գինին ուրախացնում է ապրողներին, բայց ամեն բան արծաթին է հնազանդվում։


Արի՛, ուրախությամբ կե՛ր քո հացը և զվարթ սրտով խմի՛ր քո գինին, քանզի Աստված արդեն իսկ հավանել է քո արած գործերը։


Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։


Կեսօրին նա հարձակման անցավ։ Ադերի որդին և նրա երեսուներկու դաշնակից թագավորները գինարբուքի մեջ էին վրաններում։


Նամակում գրված էր. «Ուրիային ուղարկի՛ր պատերազմի թեժ տեղերը, իսկ դուք հե՛տ քաշվեք նրանից, որ նա վիրավորվի ու մեռնի»։


Դավիթը կանչեց նրան։ Ուրիան կերավ նրա մոտ, խմեց ու հարբեց և երեկոյան քնեց իր տիրոջ ծառաների հետ իր անկողնում և իր տուն չգնաց։


Արքան նրան ասաց. «Մի՛ վախեցիր, ասա՛, ո՞ւմ տեսար»։ Կինն ասաց նրան. «Գետնից դուրս եկող աստվածներ եմ տեսնում»։


Սավուղը նրան Տիրոջ անունով երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնի»։


Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։


Նա խմեց գինուց, հարբեց ու իր տան մեջ մերկացավ։


Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։


Աբեսաղոմը պնդեց, և արքան նրա հետ ուղարկեց Ամովնին ու իր բոլոր որդիներին։ Աբեսաղոմը թագավորավայել խրախճանք սարքեց։


Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդպես վարվում և ողջ եք թողնում արուներին»։


Սավուղն իր ծառաներին պատվիրեց՝ ասելով. «Դավթի հետ ծածուկ խոսելով՝ ասացե՛ք. “Արքան քեզ հավանել է, և նրա բոլոր մարդիկ սիրում են քեզ, ուստի փեսա՛ դարձիր արքային”»։


Քո աղախինը երկու որդի ուներ։ Երկուսը դաշտում կռվեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, և եղբայրներից մեկը մյուսին խփեց ու սպանեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ