5 Մարդու համար ավելի լավ է իմաստունի հանդիմանությունը լսել, քան անմիտների երգը։
5 Լավ է իմաստունների կշտամբանքը լսել, քան թե անմիտների երգը։
Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։
Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։
Խրատը հեռու է վանում աղքատությունն ու անարգանքը, իսկ հանդիմանություն լսողը պիտի փառավորվի։
Լավ են բարեկամի ապտակները, քան թշնամու կեղծ համբույրը։
Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։
Ով ինչ արհամարհի, դրանով էլ պիտի արհամարհվի. ով երկնչում է պատվիրանից, լավ պիտի լինի։
Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։
Օրենքի պատվիրանը ճրագ է, խրատն ու հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ և լույս։
Իմաստուն խոսքերը լսող ականջների համար շարված ոսկե գինդ և պայծառ սարդիոն են։
Իմաստունի սիրտը սգո տանն է, իսկ անմիտի սիրտը՝ ուրախության տանը։
Իմաստունների խոսքերը մեղմությամբ են ընկալվում, քան անզգամությամբ իշխողների աղաղակը։
Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։