3 Սրտմտությունը լավ է ծիծաղից, որովհետև դեմքի վշտալի տեսքից կզվարթանա սիրտը։
3 Վիշտը ծիծաղից լավ է, որովհետև դեմքի տխրությամբ սիրտն ուրախանում է։
Զգացի, որ ծիծաղն անմտություն է, իսկ ուրախությունը՝ անօգուտ բան։
Իմաստունի սիրտը սգո տանն է, իսկ անմիտի սիրտը՝ ուրախության տանը։
- Երանի՜ ձեզ, որ քաղցած եք այժմ, որովհետև պիտի հագենաք։ - Երանի՜ ձեզ, որ լալիս եք այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։
- Վա՜յ ձեզ, որ այժմ կուշտ եք, որովհետև քաղցած պիտի մնաք։ - Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու լացեք։
Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։