հավաքեց իր ողջ ունեցվածքն ու հարստությունը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպեսզի գնա իր հոր՝ Իսահակի մոտ՝ քանանացիների երկիրը։
ԺՈՂՈՎՈՂ 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փնտրելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ։ |
հավաքեց իր ողջ ունեցվածքն ու հարստությունը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպեսզի գնա իր հոր՝ Իսահակի մոտ՝ քանանացիների երկիրը։
Եղիսեեն նրան ասաց. «Մի՞թե իմ սիրտը քեզ հետ չէր, երբ այդ մարդն իր մարտակառքից իջավ քեզ դիմավորելու։ Արդարև, արծաթ ու հագուստներ վերցրիր՝ ձիթենիներ ու այգիներ, արջառ ու ոչխար գնելու և ծառաներ ու աղախիններ ունենալու համար։
Սրանք նրանց հետքերով գնացին մինչև Հորդանան գետը և տեսան, որ ամբողջ ճանապարհը լի է հագուստներով և իրերով, որ խուճապահար փախչելիս նետել էին ասորիները։ Հետախույզները վերադարձան ու պատմեցին արքային։
Ազայելը վերցրեց ընծան և Դամասկոսի բոլոր բարիքները քառասուն ուղտի վրա բարձելով՝ նրան ընդառաջ գնաց։ Կանգնելով նրա առջև՝ նա ասաց. «Ո՜վ հայր Եղիսեե, քո որդին՝ ասորիների արքա Ադերի որդին, ինձ քեզ մոտ է ուղարկել՝ ասելով. “Արդյոք կբուժվե՞մ իմ այս հիվանդությունից”»։
քարեր նետելու ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը,
Այն օրը մարդ իր արծաթե ու ոսկե գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի մերժի՝
Նավավարները խիստ վախեցան, և յուրաքանչյուրն աղաղակում էր իր աստծուն, և գույքը, որ նավի վրա էր, ծովը գցեցին, որպեսզի թեթևացնեն իրենցից։ Իսկ Հովնանը, իջնելով նավի մի խորշը, ննջում էր և խռմփացնում։
Ամեն ոք, ով թողել է իր տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին, կամ արտերը՝ իմ անվան համար, հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։