19 Իսկ երրորդ օրն իրենք իրենց ձեռքերով նավի գործիքները ծովը նետեցին։
19 Երրորդ օրը նրանք իրենց ձեռքով ծովը նետեցին նավի գործիքները։
Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։
փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը,
Նավավարները խիստ վախեցան, և յուրաքանչյուրն աղաղակում էր իր աստծուն, և գույքը, որ նավի վրա էր, ծովը գցեցին, որպեսզի թեթևացնեն իրենցից։ Իսկ Հովնանը, իջնելով նավի մի խորշը, ննջում էր և խռմփացնում։
Եվ քանի որ սաստիկ տագնապի մեջ էինք, հաջորդ առավոտ բեռները ծովը թափեցինք։
Երբ բազում օրեր ո՛չ արև և ո՛չ էլ աստղեր էին երևում, փոթորիկն էլ նույն սաստկությամբ շարունակվում էր. մեր փրկության ամեն հույս վերացավ։