Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ15 Սրանք նրանց հետքերով գնացին մինչև Հորդանան գետը և տեսան, որ ամբողջ ճանապարհը լի է հագուստներով և իրերով, որ խուճապահար փախչելիս նետել էին ասորիները։ Հետախույզները վերադարձան ու պատմեցին արքային։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ15 Եվ նրանք մինչև Հորդանան գնացին նրանց ետևից, և ահա ամբողջ ճանապարհը լիքն էր հանդերձներով և իրերով, որոնք շտապ փախած ասորիները դեն էին նետել. պատգամավորները վերադարձան և պատմեցին թագավորին։ Տես գլուխը |