Եղիսեեն նրան ասաց. «Մի՞թե իմ սիրտը քեզ հետ չէր, երբ այդ մարդն իր մարտակառքից իջավ քեզ դիմավորելու։ Արդարև, արծաթ ու հագուստներ վերցրիր՝ ձիթենիներ ու այգիներ, արջառ ու ոչխար գնելու և ծառաներ ու աղախիններ ունենալու համար։
ԺՈՂՈՎՈՂ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամեն բանի ժամանակ կա, և երկնքի ներքո ամեն գործ ունի իր ժամանակը՝ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին։ |
Եղիսեեն նրան ասաց. «Մի՞թե իմ սիրտը քեզ հետ չէր, երբ այդ մարդն իր մարտակառքից իջավ քեզ դիմավորելու։ Արդարև, արծաթ ու հագուստներ վերցրիր՝ ձիթենիներ ու այգիներ, արջառ ու ոչխար գնելու և ծառաներ ու աղախիններ ունենալու համար։
Բայց երբ նեղության մեջ ընկավ, Տիրոջ՝ իր Աստծու ներկայությունը փնտրեց և իրեն չափազանց խոնարհեցրեց իր հայրերի Աստծու առջև։
Ապահովի՛ր դրսի գործերդ, պատրաստի՛ր դաստակերտիդ մեջ, ապա արի՛ իմ հետևից և վերստին շինի՛ր քո տունը։
և սիրտս տվեցի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է երկնքի ներքո։ Քանզի Աստված չար զբաղմունք է տվել մարդու որդիներին՝ արեգակի ներքո չարչարվելու։
Ես ատեցի իմ կյանքը, որովհետև ինձ համար չար էին արեգակի ներքո կատարած իմ գործերը, քանի որ ամեն ինչ ունայնություն է և քամու ընտրություն։
Եվ ես խորհեցի սիրտս զվարթացնելու մասին, ինչպես գինին է զվարթացնում մարմինս։ Սիրտս, սակայն, իմաստությամբ առաջնորդեց ինձ՝ զորանալու ուրախության մեջ, մինչև որ տեսնեմ, թե ո՛րն է բարին մարդկանց որդիների համար, որ իրենց կյանքի բոլոր օրերին գործում են արեգակի ներքո։
Եվ սրտիս մեջ ասացի. «Աստված պիտի դատի արդարին և ամբարիշտին, քանի որ ամեն բանի ժամանակ կա, և բոլոր արարածների վրա ժամ ու ժամանակ կա դրված»։
Քո առատության օրերին բարիքի մե՛ջ ապրիր և վատ օ՛րն էլ նկատիր։ Եվ տե՛ս, որ Աստված դրանք միահյուսեց իրար, և մարդ չգիտի, թե ի՛նչ է լինելու։
Իսկ առավոտյան, երբ երկինքը կարմրի և մթագնի, կասեք. “Այսօր փոթորիկ պիտի լինի”։ Երբ երկնքին նայելով կարող եք կանխատեսել գալիք եղանակը, ապա չե՞ք կարող ներկա ժամանակների նշանները տեսնելով՝ հասկանալ նրանց իմաստը։