Քաղաքի դարպասի մոտ կային չորս բորոտ մարդիկ։ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ այստեղ նստենք մինչև մեր մահը։
ԹՎԵՐ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից դուրս անեն բոլոր բորոտներին, բոլոր ծորում ունեցողներին և բոլոր մեռելին դիպչելով անմաքուր եղողներին։ |
Քաղաքի դարպասի մոտ կային չորս բորոտ մարդիկ։ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ այստեղ նստենք մինչև մեր մահը։
Եվ բորոտը, որի վրա վերք կա, պետք է պատռված զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկված, և նա անմաքուր պետք է համարվի։
Քանի դեռ վերքը նրա վրա է, նա անմաքուր պետք է համարվի։ Իբրև անմաքուր՝ նա պետք է մեկուսացած մնա և բանակատեղիից դուրս բնակվի»։
Քահանան թող զննի, եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան պետք է անմաքուր համարի, որովհետև դա բորոտություն է։
Մաքրվածը թող լվանա իր հագուստները, ածիլի իր բոլոր մազերը, լողանա ջրով և մաքուր համարվի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր տնից դուրս ապրի յոթ օր։
Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Թող անմաքուր չդառնան իրենց հայրենակիցների մեջ՝ դիակի դիպչելով,
Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։
Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։
Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս բնակվեք։ Ով սպանել է կամ ձեռք տվել մեռածի, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը։