Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Թող անմաքուր չդառնան իրենց հայրենակիցների մեջ՝ դիակի դիպչելով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Ոչ մեկն իրեն չպղծի իր մեռած արյունակցի համար,

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 21:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Մարդու դիակի մոտ թող չգան, որ չպղծվեն, բացի հոր կամ մոր, որդու կամ դստեր, եղբոր կամ չամուսնացած քրոջ դիակից։


Տան մեջ մեռնող մարդու մասին օրենքն այս է. ով մտնի այդ տունը, և ինչ որ կա այդ տան մեջ, անմաքուր թող համարվի յոթ օր։


վախճանված մարդուն չդիպչի, եթե նույնիսկ դա իր հայրը կամ մայրն է, և իրեն չպղծի։


Մահացած որևէ մեկի հիշատակի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ և դաջվածքներ մի՛ արեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Եվ կիմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այն պատվերը, որ իմ ուխտը ղևտացիների հետ է,- ասում է Ամենակալ Տերը։


«Եվ արդ, այս է իմ պատվերը ձեզ, ո՛վ քահանաներ։


Ա՛յս լսեք, քահանանե՛ր, և ուշադի՛ր լսեք, դու, ո՛վ Իսրայելի տուն, և դու, ո՛վ թագավորի տուն, ունկնդի՛ր եղեք, ձեր դեմ դատաստան է լինելու, քանի որ թակարդ եղաք դիտանոցի համար և ցանց՝ նետված գահավանդի գլխին,


Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։


«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել,


Տիրոջն ուխտած բոլոր օրերին։ Մահացածին չպետք է դիպչի՝


«Նա, ով կդիպչի մեռած մարդու, անմաքուր թող համարվի յոթ օր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ