Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 31:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս բնակվեք։ Ով սպանել է կամ ձեռք տվել մեռածի, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս մնացեք։ Ով որ մարդ է սպանել, կամ ով որ ձեռք է դիպցրել մեռելի, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 31:19
5 Խաչաձեւ Հղումներ  

բայց Աստծու խոսքն ինձ հասավ, թե՝ “Շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անվան տուն չես շինելու, քանի որ շատ արյուն ես թափել երկրի վրա իմ առաջ։


Իսկ բոլոր կանանց, որոնք տղամարդու չեն մերձեցել, խնայե՛ք։


Մաքրե՛ք նաև բոլոր հագուստները, կաշվե բոլոր անոթները, մազից գործած ու փայտից պատրաստված ամեն ինչ»։


«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ