Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Քաղաքի դարպասի մոտ կային չորս բորոտ մարդիկ։ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ այստեղ նստենք մինչև մեր մահը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, և նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք մենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Եթե ասենք՝ “Մտնենք քաղաք”, քաղաքում էլ սով է, այնտեղ էլ կմեռնենք. եթե այստեղ նստած մնանք, էլի կմեռնենք։ Արի՛ գնանք ասորիների բանակը։ Եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե սպանեն մեզ, թող մեռնենք»։


Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։


Ինչի՞ համար սրով, սովով ու մահով մեռնեք դու և քո ժողովուրդը, ինչպես որ Տերն ասաց այն ազգի մասին, որը չի ուզի ծառայել բաբելացիների արքային։


Իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք նստել. հավաքվե՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները և այնտեղ մեռնենք, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, լքեց մեզ և դառնության ջուր խմեցրեց մեզ. արդարև, մեղք գործեցինք նրա հանդեպ։


Թագավորը, խոսելով Աստծու մարդ Եղիսեեի սպասավոր Գեեզիի հետ, ասաց. «Պատմի՛ր ինձ Եղիսեեի կատարած բոլոր մեծամեծ գործերը»։


Ասորիների զորքի հրամանատար Նեեմանը գեղեցկադեմ էր և հարգելի մարդ էր իր տիրոջ առջև, քանի որ նրա միջոցով էր Տերը փրկություն տվել ասորիներին։ Այս մարդը հզոր էր, սակայն բորոտ։


Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ