Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 23:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Ով այդ օրն իրեն չխոնարհեցնի, կվերանա իր ժողովրդի միջից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Իսկ ով որ չխոնարհվի այդ օրը, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 23:29
14 Խաչաձեւ Հղումներ  

Անթլփատ արուն, որ չի թլփատվի ութերորդ օրը, թող վերանա իր ազգի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը»։


«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից արտաքսեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց և բոլոր նրանց, ովքեր, դիակի ձեռք տալով, պիղծ են դարձել,


Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ օրվա երեկոն խոնարհեցրե՛ք ձեզ. պահե՛ք ձեր շաբաթները»։


Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։


Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։


Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։


«Այս յոթերորդ ամսի տասներորդ օրը Քավության օր է, սուրբ հավա՛ք արեք։ Իններորդ օրվա երեկոյից սկսած ձեր անձը խոնարհեցրե՛ք և Տիրոջը ողջակեզնե՛ր մատուցեք։


և այդ մարգարեին չլսող ամեն մարդ ժողովրդի միջից պիտի բնաջնջվի” (Բ Օր. 18.15-19)։


Քանի դեռ վերքը նրա վրա է, նա անմաքուր պետք է համարվի։ Իբրև անմաքուր՝ նա պետք է մեկուսացած մնա և բանակատեղիից դուրս բնակվի»։


Ով այդ օրը գործ անի, կվերանա իր ժողովրդի միջից։


Եվ այնտեղ՝ Առիս գետի ափին, պահեցողություն հռչակեցի, և աղոթք մատուցեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ նրանից ապահով ճանապարհ խնդրելով մեզ, մեր որդիների և բոլոր նրանց համար, որ մեզ հետ էին,


Ով այդպիսի բան պատրաստի և ով դրանից օտարականի տա, թող վերանա իր ժողովրդի միջից”»։


Այն անձը, որ անմաքուր լինելով կուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից։


Այն անձը, որ դիպչի որևէ պիղծ բանի՝ մարդկային պղծության կամ անմաքուր անասունների և կամ այլ գարշելի պղծությունների, և ապա ուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ