Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։
ԹՎԵՐ 24:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանք նման են հովանի անող անտառների, և գետերի ափին գտնվող բուրաստանների, և վրանների, որ կանգնեցրեց Տերը, և նման են հոսող ջրերի ափին գտնվող մայրիների։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովիտների նման տարածվեցին, Գետերի ափին գտնվող պարտեզների պես, Տիրոջ տնկած հալվեի ծառերի, Ջրերի երկայնքին գտնվող մայրիների պես են։ |
Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։
Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
Անջրդի հողում մայրի ու տոսախ, մրտենի ու նոճի, սոսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կաճեցնեմ,
Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։
Իմ հալածիչնե՛րը թող ամոթահար լինեն, և ոչ թե ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, և ոչ թե ես զարհուրեմ. սև օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարվածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։
Պիտի գան և ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լեռան վրա, պիտի գան դեպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հոտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պես, այլևս քաղց չպիտի զգան։
Գետի մոտերքը՝ ափերի այս ու այն կողմերում, պտղատու ծառեր են բուսնելու, որոնք չեն ծերանալու նրա շուրջը, պտուղն էլ նրանց վրայից չի պակասելու։ Հենց սկզբից էլ դալար ճյուղեր են արձակելու, որովհետև գետի ջրերը սուրբ վայրերից են դուրս գալիս։ Նրանց պտուղը սնունդ է լինելու, տերևը՝ բուժիչ»։