16 Նրանց երկիրը սովի մատնեց Եվ սպառեց հացի ողջ պաշարը։
16 Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրիները, որոնք նա տնկեց։
Դրանք նման են հովանի անող անտառների, և գետերի ափին գտնվող բուրաստանների, և վրանների, որ կանգնեցրեց Տերը, և նման են հոսող ջրերի ափին գտնվող մայրիների։
Իսրայելի բարձրաբերձ լեռից։ Տնկելու եմ, և ոստեր է արձակելու, պտղաբերելու է և մեծ մայրի է դառնալու։ Նրա տակ հանգստանալու են բոլոր կենդանիները, և նրա հովանու տակ օթևանելու են բոլոր թռչունները։ Նրա ճյուղերը հաստատ են մնալու նրա վրա։
Վաղուց է պատրաստ քո աթոռը, Եվ հավերժ ես դու։
Սաղմո՛ս ասացեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, Նրան գոհությո՛ւն մատուցեք իբրև հիշատակ նրա սրբությանը։