Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
ԹՎԵՐ 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը, |
Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։
Իմացե՛ք, որ Տերն այսպես վարվեց ինձ հետ։ Բամբասում եք ինձ, ու չեք ամաչում՝ ինձ վրա հարձակվելով։
ու ասացին Մովսեսին. «Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ հանեցիր մեզ անապատում սպանվելու։ Այս ի՞նչ արեցիր մեզ հետ՝ հանելով մեզ Եգիպտոսից։
Եվ ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսեսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսեսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում և ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։
Ժողովուրդը ծարավեց, տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից կոտորվե՞նք մենք և մեր որդիներն ու հոտերը»։
Եվ այդ վայրը կոչեց Փորձություն [𝕸 Մասսա] ու Բամբասանք [𝕸 Մերիվա]՝ Իսրայելի որդիների բամբասանքի և Տիրոջը փորձելու և ասելու համար, թե՝ «Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։
Իսկ ժողովուրդը, տեսնելով, որ լեռից Մովսեսի իջնելն ուշացավ, հավաքվեց Ահարոնի մոտ ու ասաց նրան. «Վե՛ր կաց և մեզ համար աստվածնե՛ր ստեղծիր, որ առաջնորդեն մեզ, որովհետև չգիտենք, թե ի՛նչ եղավ այն մարդը՝ Մովսեսը, որ մեզ Եգիպտոսից դուրս հանեց»։
Եվ ասացին նրանց. «Թող Աստված տեսնի և դատի ձեզ, քանի որ մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա պաշտոնյաների աչքին և սուր տվեցիք նրա ձեռքը՝ մեզ կոտորելու»։
Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։
Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։
Նրանց մեջ գտնվող օտարների խառնամբոխը սկսեց զանազան պահանջներ ունենալ։ Իսրայելի որդիներն էլ նստած լաց էին լինում և ասում. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։
Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին եթովպացի կնոջ պատճառով, որին Մովսեսը կնության էր առել։
Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի զայրացնի ինձ, մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ այն բոլոր հրաշքներից հետո, որ կատարեցի նրանց մեջ։
Եվ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսից ու Ահարոնից։ Ողջ ժողովուրդը նրանց ասաց. «Ավելի լավ էր՝ մեռնեինք եգիպտացիների երկրում, քան թե այս անապատում։
«Հիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թե որքան ես անապատում բարկացրել Տիրոջը՝ քո Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք եգիպտացիների երկրից ու եկաք մինչև այս վայրը, շարունակ ըմբոստանում էիք Տիրոջ դեմ։