Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 11:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Նրանց մեջ գտնվող օտարների խառնամբոխը սկսեց զանազան պահանջներ ունենալ։ Իսրայելի որդիներն էլ նստած լաց էին լինում և ասում. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Նրանց մեջ գտնվող խառնամբոխը շատ պահանջներ ներկայացրեց։ Իսրայելի որդիներն էլ լաց եղան և ասացին. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 11:4
16 Խաչաձեւ Հղումներ  

Երբ լսեցին այս օրենքը, Իսրայելից հեռացրին բոլոր խառնակվածներին։


Նրանց փրկեց խավարից և մահվան ստվերներից Եվ խորտակեց նրանց կապանքները։


Նրանց հետ ճանապարհ ընկավ մի խառն բազմություն, իրենց հետ նաև մեծ քանակությամբ արջառ, ոչխար ու անասուն։


«Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Արդ, խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Երեկոները միս կուտեք, իսկ առավոտները հացով կհագենաք։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Եվ Իսրայելի որդիները նրանց ասացին. «Ավելի լավ կլիներ՝ Տիրոջ հարվածներից մահանայինք եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մոտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերեիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անեք»։


այլ կգնանք եգիպտացիների երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի, շեփորի ձայն չենք լսի, հացից քաղցած չենք մնա և այնտեղ կապրենք”,-


Իսկ ժողովրդին ասա. “Մաքրվե՛ք մինչև վաղը, քանի որ միս պիտի ուտեք, որովհետև լաց լինելով Տիրոջ առջև՝ ասում էիք. “Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ Եգիպտոսում ավելի լավ էր մեզ համար”։ Արդ, Տերը ձեզ ուտելու միս է տալու, և դուք միս կուտեք։


Եվ ողջ ժողովուրդն աղաղակեց, ու ազգը լացեց ողջ գիշեր։


Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,


Մի՞թե քիչ է այն, որ մեզ հանեցիր այն երկրից, որ կաթ ու մեղր էր բխեցնում, որպեսզի սպանես մեզ այստեղ՝ անապատում։ Իսկ հիմա սաստո՞ւմ ես մեզ, ի՞նչ է, դո՞ւ ես իշխանը։


Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնի մասին հոգ մի՛ տարեք՝ ցանկությունները գոհացնելու համար։


Այս ամենը պատահեց որպես օրինակ մեզ համար, որպեսզի չար բաներ չցանկանանք, ինչպես նրանք ցանկացան։


Մի՛ խաբվեք. «Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը»։


Տիրոջը՝ ձեր Աստծուն, բարկացրիք նաև Հրայրյացում [𝕸 Տավերա], Փորձությունում [𝕸 Մասսա] ու Ցանկության գերեզմաններում [𝕸 Կիվռոտ-Հատտաավա]։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ