Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 19:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Իմացե՛ք, որ Տերն այսպես վարվեց ինձ հետ։ Բամբասում եք ինձ, ու չեք ամաչում՝ ինձ վրա հարձակվելով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չե՞ք ամաչում՝ ինձ հետ վատ եք վարվում։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 19:3
19 Խաչաձեւ Հղումներ  

բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։


աղերսում էի իմ կնոջը, պաղատանքներով կանչում էի ես իմ հարճերի որդիներին,


Շինողներն էլ իրենց մեջքին սուսեր ունեին, բարձի վրա՝ միասայրի, և այդպես շինում էին Երուսաղեմի պարիսպը։ Նրանց մոտ կանգնած էր նաև եղջերյա փող հնչեցնողը։


Եվ եթե քո ձեռքում անօրենություն կա, հեռո՛ւ վանիր այն քեզանից, և անօրենությունը քո հարկի տակ թող չիջևանի։


Շատ մի՛ շաղակրատիր, որովհետև մեկը չկա, որ քեզ պատասխան տա։


Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,


Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։


Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձևացրեց իրեն, խստորեն խոսեց նրանց հետ և ասաց. «Որտեղի՞ց եք գալիս»։ Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարեն գնելու»։


«Մինչև ե՞րբ պիտի տանջեք իմ հոգին, խոսքերով ընկճեք ինձ։


Այո՛, արդարև ես մոլորվեցի. մոլորությունս իմ ներսում է հանգուցվել՝


Ունկնդրելու եմ իմ ակնածալից խրատը, և իմ բանականության ոգին է պատասխան տալու ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ