Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 «Հիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թե որքան ես անապատում բարկացրել Տիրոջը՝ քո Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք եգիպտացիների երկրից ու եկաք մինչև այս վայրը, շարունակ ըմբոստանում էիք Տիրոջ դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Հիշի՛ր, մի՛ մոռացիր, որ քո Տեր Աստծուն բարկացրիր անապատում։ Եգիպտոսի երկրից քո դուրս ելած օրից մինչև քո այստեղ գալը անհնազանդ էիք Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:7
33 Խաչաձեւ Հղումներ  

Փարավոնը մոտեցավ։ Իսրայելի որդիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից, և սաստիկ վախեցան։ Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին առ Աստված


ու ասացին Մովսեսին. «Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ հանեցիր մեզ անապատում սպանվելու։ Այս ի՞նչ արեցիր մեզ հետ՝ հանելով մեզ Եգիպտոսից։


Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսեսից ու Ահարոնից։


Եվ ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսեսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսեսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում և ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։


Զգո՛ւյշ եղիր, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։


որովհետև ո՛չ գիտես և ո՛չ էլ իմացել ես, և հենց սկզբից քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես և դեռ որովայնից անօրեն ես կոչվում։


Նրանք դարձ կատարեցին դեպի իրենց նախահայրերի անիրավությունը, որոնք չէին կամենում հետևել իմ խոսքերին։ Ահավասիկ նրանք գնում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց։ Իսրայելի տունը և Հուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»։


Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիներն իրենց մանկությունից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Բայց Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ,- ասում է Տերը։-


որովհետև դուք մոռացության չտվեցիք ձեր հայրերի չար գործերը, Հուդայի թագավորների չարությունները, նրանց կանանց չարությունները, ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ նրանք կատարեցին Հուդայի երկրում և Երուսաղեմից դուրս։


Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։


Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։


Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։


Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։


Նրանց մեջ գտնվող օտարների խառնամբոխը սկսեց զանազան պահանջներ ունենալ։ Իսրայելի որդիներն էլ նստած լաց էին լինում և ասում. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։


Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,


«Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։


և սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, և ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կա և ո՛չ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։


Եվ հրավիրեցին նրանց իրենց կուռքերի զոհերին, և ժողովուրդը կերավ նրանց զոհերից ու երկրպագեց նրանց կուռքերին։


Որովհետև առաքյալների մեջ ես հետինն եմ և արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։


Ուստի հիշեցե՛ք, որ մի ժամանակ դուք հեթանոս էիք մարմնով, որ անթլփատություն է կոչվում՝ մարմնի վրա ձեռքով կատարված թլփատության համեմատ,


Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։


Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։


Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրվանից ի վեր, ինչ այն ծանուցվեց ձեզ։


Քո առջև Տիրոջ՝ քո Աստծու կողմից նրանց ոչնչանալը տեսնելով՝ քո սրտում չասես. “Իմ արդար լինելու համար է Տերն ինձ բերել այստեղ՝ ժառանգելու այս լավ երկիրը”։ Ոչ թե քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ