ԹՎԵՐ 13:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ տկար, այնտեղ անտառներ կա՞ն, թե՞ ոչ։ Խիզա՛խ եղեք և բերե՛ք այդ երկրի պտուղներից»։ Այդ օրերը խաղողի առաջին բերքի օրերն էին։ |
«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև չար լուր լսեցին, ալեկոծվեցին ծովի պես, զայրացան և չեն կարողանում հանգստանալ։
Բռնեցին թագավորին և բերեցին Դեբլաթա, Եմաթի երկիրը, բաբելացիների արքայի մոտ, որը նրա հետ դատաստան տեսավ։
Դամասկոսի ու Եմաթի միջև գտնվող Բերովթով ու Սաբարսիմով, և հասնելու է մինչև Հազեր Ենան, որ գտնվում է Ավրանի սահմանին։
Բոլորդ անցե՛ք Քանան և տեսե՛ք, այնտեղից անցե՛ք մեծ Եմաթ-Հռաբա և իջե՛ք այլազգիների Գեթ քաղաքը. ավելի հզոր են, քան այն բոլոր քաղաքները, նրանց սահմաններն ավելի մեծ են, քան ձեր սահմանները։
Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։
որովհետև Սին անապատում ոտնակոխ արեցիք իմ պատգամները, երբ ժողովուրդը հակառակվեց ինձ, և դուք նրա ներկայությամբ չփառաբանեցիք ինձ, երբ ջուր հանեցիք»։ Խոսքը վերաբերում էր Սին անապատի Հակառակության ջրին։
Մեկնեցին Գեսիովն Գաբերից և բանակեցին Սին անապատում։ Մեկնեցին Սին անապատից և բանակեցին Փառանի անապատում, այսինքն՝ Կադեսում։
այդտեղից՝ լեռներից ուղիղ գծով մինչև Եմաթի մուտքը, ապա թող հասնի մինչև Արադաքի սահմանները,
Քանի որ անտեսեցիք իմ խոսքերը և Իսրայելի որդիների աչքում չսրբացրիք ինձ, երբ գտնվում էիք Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] մոտ, Կադեսում՝ Սին անապատում,
և փղշտացիներից՝ ամբողջ Գաբա երկիրը և ամբողջ Լիբանանը՝ արևելքից, Ահերմոն լեռան ստորոտում գտնվող Գաղգաղայից մինչև Եմաթի մուտքը։
Հուդայի որդիների ցեղի սահմաններն ըստ իրենց տոհմերի եղան եդովմացիների սահմաններից՝ Սին անապատից մինչև Կադես, հարավային կողմում։
Ոչ ոք չկար, որ փրկեր նրանց, որովհետև Սիդովնից հեռու էին և ոչ մի գործ չունեին որևէ մարդու հետ։ Այդ քաղաքը Ռովբի հովտի մեջ էր։ Քաղաքը շինեցին և այնտեղ բնակվեցին։