Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 27:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 որովհետև Սին անապատում ոտնակոխ արեցիք իմ պատգամները, երբ ժողովուրդը հակառակվեց ինձ, և դուք նրա ներկայությամբ չփառաբանեցիք ինձ, երբ ջուր հանեցիք»։ Խոսքը վերաբերում էր Սին անապատի Հակառակության ջրին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 որովհետև դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Սին անապատում, երբ ժողովուրդը հակաճառեց ինձ, և նրանց առաջ դուք ինձ չսրբացրիք այն ջրի մոտ» (դա Կադեսի Մերիբայի ջուրն է Սին անապատում)։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 27:14
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը, ձեր պատճառով բարկանալով ինձ վրա, ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ,


Եվ այդ վայրը կոչեց Փորձություն [𝕸 Մասսա] ու Բամբասանք [𝕸 Մերիվա]՝ Իսրայելի որդիների բամբասանքի և Տիրոջը փորձելու և ասելու համար, թե՝ «Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։


«Ահարոնը թող միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, որովհետև դուք ինձ բարկացրիք Հակառակության ջրի մոտ։


Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։


Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։


Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։


Մովսեսն ասաց Տիրոջը.


Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում և չեմ անցնում Հորդանանը։ Սակայն դուք պիտի անցնեք ու ժառանգեք այդ բարեբեր երկիրը։


Ինչո՞ւ հանեցիք մեզ եգիպտացիների երկրից, որ գանք հասնենք այս չար տեղը, որտեղ ո՛չ սերմ կլինի ցանել, ո՛չ թզենի կա, ո՛չ խաղողի այգիներ, ո՛չ նռնենիներ և ո՛չ էլ խմելու ջուր»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ