ԵՐԵՄԻԱ 52:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ9 Բռնեցին թագավորին և բերեցին Դեբլաթա, Եմաթի երկիրը, բաբելացիների արքայի մոտ, որը նրա հետ դատաստան տեսավ։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ9 Թագավորին ձերբակալեցին և տարան Եմաթի երկրում գտնվող Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դեմ վճիռ արձակեց։ Տես գլուխը |
Իսկ դրանից հետո,- այսպես է ասում Տերը,- Հուդայի արքա Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մեջ փրկված կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց և չեմ գթալու դրանց”։