Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն և թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին, ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մեկն է վայելելու դրանք։ Սա ևս ունայնություն է ու ծանր ցավ։
ԶԱՔԱՐԻԱ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիներ կբնակվեն Ազովտոսում, և կկործանեմ այլազգիների հպարտությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օտարականները պիտի բնակվեն Ազովտոսում, և պիտի ջնջեմ փղշտացիների ամբարտավանությունը։ |
Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն և թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին, ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մեկն է վայելելու դրանք։ Սա ևս ունայնություն է ու ծանր ցավ։
Զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։
Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտության պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լեռան գագաթին. դուք հարբած եք, բայց ոչ գինուց։
Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։
Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։
Եվ դա կլինի նրանց՝ իրենց հպարտության փոխարեն, քանի որ նախատեցին և մեծաբանեցին Ամենակալ Տիրոջ դեմ։
Քանի որ Գազան կհափշտակվի, և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի, և Ակկարոնն արմատախիլ կարվի։
Ասկաղոնը կտեսնի և կվախենա, Գազան սաստիկ կմորմոքի, նաև Ակկարոնը, քանի որ ամաչեց իր հանցանքների համար։ Գազայից կվերանա թագավորը, և Ակկարոնը չի բնակեցվի։
Նրանց արյունը կվերացնեմ նրանց բերանից, և նրանց գարշությունները՝ նրանց ատամների միջից, բայց նրանք ևս կմնան մեր Աստծուն և կլինեն որպես հազարապետներ Հուդայի մեջ, և Ակկարոնը՝ հեբուսացու պես։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։