Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
ԶԱՔԱՐԻԱ 8:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Զորքերի Տերը. «Այդ օրը տարբեր ազգերից տասը հոգի կբռնեն մի հրեա մարդու քղանցքից՝ ասելով. “Գնանք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է”»։ |
Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։
բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։
Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանի որ Տերն ինձ Հորդանան գետի ափն է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Եվ նրանք երկուսով գնացին։
Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։
Նա ժողովեց Հուդայի ու Բենիամինի մարդկանց, ինչպես նաև Եփրեմի, Մանասեի և Շմավոնի ցեղերից նրանց մոտ գտնվող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ Տերը՝ նրանց Աստվածը, նրա հետ է, Իսրայելից անցել էին նրա կողմը։
Իմացե՛ք, որ Տերն այսպես վարվեց ինձ հետ։ Բամբասում եք ինձ, ու չեք ամաչում՝ ինձ վրա հարձակվելով։
Ու մարդ պիտի բռնի իր եղբորը կամ իր հոր ընտանիքից մեկին և ասի. «Դու հագուստ ունես, մեզ իշխա՛ն դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի»։
Յոթ կին պիտի բռնեն մի տղամարդու և ասեն. «Մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա. մեր նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առևտուրը և սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն և քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայված՝ քո հետևից պիտի շրջեն և քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն և ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետև Աստված քո մեջ է, ու պիտի ասեն՝ “Ուրիշ Աստված չկա, քեզնից բացի”»։
և ասելու, որ արդարությունն ու փառքը դեպի նա կգնան։ Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամոթով են մնալու։
Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ, և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։
Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։
Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։
Եվ սրով կհովվեն ասորեստանցուն և Նեբրովթի երկիրը՝ իր պատնեշի մեջ, և կփրկի քեզ ասորեստանցուց, երբ գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր սահմաններին։
Ահա ես կգործեմ այն ժամանակ քեզ համար. կփրկեմ ճնշվածին, կընդունեմ մերժվածին և ողջ աշխարհով մեկ նրանց պանծալի և անվանի կդարձնեմ։
Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,
հետևից մոտեցավ ու դիպավ Հիսուսի զգեստի քղանցքին, և նույն ժամին նրա արյունահոսությունը դադարեց։
մինչև իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիվանդների մոտ, և ախտերը հեռանում էին նրանցից, ու չար ոգիները դուրս էին գալիս նրանց միջից։
և նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով՝ կերկրպագի Աստծուն և կխոստովանի. «Արդարև Աստված ձեր մեջ է»։
Այն բոլորից, որ Մովսեսը պատվիրել էր Հեսուին, չկար մի խոսք, որ Հեսուն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, մանուկների և Իսրայելի մեջ եղած օտարականների առաջ։