ԵՍԱՅԻ 55:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ5 Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ, և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ5 Ահա դու պիտի կանչես մի ազգի, որին չես ճանաչում, և ազգեր, որ քեզ չեն ճանաչում, շտապելու են քեզ մոտ քո Աստծու՝ Տիրոջ պատճառով, Իսրայելի Սրբի պատճառով, որը փառավորել է քեզ»։ Տես գլուխը |
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առևտուրը և սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն և քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայված՝ քո հետևից պիտի շրջեն և քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն և ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետև Աստված քո մեջ է, ու պիտի ասեն՝ “Ուրիշ Աստված չկա, քեզնից բացի”»։