Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը,

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 14:22
31 Խաչաձեւ Հղումներ  

Քսան տարի է, որ քո տանն էի։ Տասնչորս տարի քեզ ծառայեցի քո դուստրերի դիմաց և վեց տարի քո հոտերը հովվեցի, բայց դու խաբեցիր ինձ և տասն անգամ փոխեցիր իմ վարձը։


բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։


Իմացե՛ք, որ Տերն այսպես վարվեց ինձ հետ։ Բամբասում եք ինձ, ու չեք ամաչում՝ ինձ վրա հարձակվելով։


Նրանց փրկեց խավարից և մահվան ստվերներից Եվ խորտակեց նրանց կապանքները։


Ելան երկինք և իջան անդունդ, Եվ նրանց հոգիները մաշվեցին իրենց ներսում։


ու ասացին Մովսեսին. «Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ հանեցիր մեզ անապատում սպանվելու։ Այս ի՞նչ արեցիր մեզ հետ՝ հանելով մեզ Եգիպտոսից։


Եվ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»։


Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսեսից ու Ահարոնից։


Եվ ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսեսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսեսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում և ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։


Ժողովուրդը ծարավեց, տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից կոտորվե՞նք մենք և մեր որդիներն ու հոտերը»։


Եվ այդ վայրը կոչեց Փորձություն [𝕸 Մասսա] ու Բամբասանք [𝕸 Մերիվա]՝ Իսրայելի որդիների բամբասանքի և Տիրոջը փորձելու և ասելու համար, թե՝ «Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։


Իսկ ժողովուրդը, տեսնելով, որ լեռից Մովսեսի իջնելն ուշացավ, հավաքվեց Ահարոնի մոտ ու ասաց նրան. «Վե՛ր կաց և մեզ համար աստվածնե՛ր ստեղծիր, որ առաջնորդեն մեզ, որովհետև չգիտենք, թե ի՛նչ եղավ այն մարդը՝ Մովսեսը, որ մեզ Եգիպտոսից դուրս հանեց»։


Եվ ասացին նրանց. «Թող Աստված տեսնի և դատի ձեզ, քանի որ մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա պաշտոնյաների աչքին և սուր տվեցիք նրա ձեռքը՝ մեզ կոտորելու»։


Շատ անգամ տեսաք, բայց չզգուշացաք, բաց էին ձեր ականջները, բայց չլսեցիք։


Եվ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին, և բարեշեն են բոլոր նրանք, որ անօրենություն են գործում և ընդդիմացան Աստծուն ու փրկվեցին”»։


Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։


Նրանց մեջ գտնվող օտարների խառնամբոխը սկսեց զանազան պահանջներ ունենալ։ Իսրայելի որդիներն էլ նստած լաց էին լինում և ասում. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։


Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին եթովպացի կնոջ պատճառով, որին Մովսեսը կնության էր առել։


Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի զայրացնի ինձ, մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ այն բոլոր հրաշքներից հետո, որ կատարեցի նրանց մեջ։


Եվ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսից ու Ահարոնից։ Ողջ ժողովուրդը նրանց ասաց. «Ավելի լավ էր՝ մեռնեինք եգիպտացիների երկրում, քան թե այս անապատում։


բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից, քանի որ նրանք հետևեցին Տիրոջը”։


Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” (Բ Օր. 6.16)»։


Բայց նրանց մեծ մասը հաճելի չեղավ Աստծուն, ուստի անապատում ընկան մեռան։


Չփորձենք Տիրոջը, ինչպես նրանցից ոմանք փորձեցին և օձերի զոհը դարձան։


«Հիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թե որքան ես անապատում բարկացրել Տիրոջը՝ քո Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք եգիպտացիների երկրից ու եկաք մինչև այս վայրը, շարունակ ըմբոստանում էիք Տիրոջ դեմ։


որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, թեև տեսան իմ գործերը


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ