Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԶԱՔԱՐԻԱ 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Խոսի՛ր երկրիդ ժողովրդի և քահանաների հետ ու կասես. “Եթե պահք պահեք և կոծ անեք հինգերորդ կամ յոթերորդ ամիսներին, ահա յոթանասուն տարի, մի՞թե ինձ համար պահք պահած կլինեք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. “Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդ ամիսներին, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։

Տես գլուխը



ԶԱՔԱՐԻԱ 7:5
27 Խաչաձեւ Հղումներ  

Երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի արքան Գոդողիային կառավարիչ է նշանակել, Գոդողիայի մոտ՝ Մասեփա, եկան Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հովնանը, սոփաթացի Թանայեմի որդի Սարայիան, Մաքաթի որդի Հեզոնիան։ Եկան թե՛ իրենք, թե՛ իրենց մարդիկ։


Այնպես պատահեց, որ յոթերորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը, որը թագավորական ընտանիքից էր, տասը մարդով եկավ, խփեց Գոդողիային, և նա մեռավ։ Նա սպանեց նաև Մասեփայում նրա մոտ գտնվող հրեաներին ու քաղդեացիներին։


Ողջակեզների ոչխարներ չմատուցեցիր ինձ և ոչ էլ քո զոհերով փառավորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, և ոչ էլ ես նեղություն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։


և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։


Այդ ողջ երկիրը կավերվի ու կանհետանա, և յոթանասուն տարի կծառայեն այդ ազգերին և բաբելացիների արքային։


Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,


Հինգերորդ ամսին, ամսի տասին,- դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր,- բաբելացիների արքայի թիկնազորի պետ Նաբուզարդան դահճապետը եկավ,


Նրանց սրտերն ինձ չաղաղակեցին, այլ ողբացին իրենց անկողիններում, պատառոտվում էին ցորենի և գինու համար. խրատվեցին ինձանով։


Պատասխան տվեց հրեշտակը և ասաց. «Ամենակա՛լ Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց անտեսեցիր այս յոթանասուն տարիներին»։


և ասելու քահանաներին, որ Ամենակալ Տիրոջ տանն էին, և մարգարեներին, թե սրբությունը մտա՞վ այնտեղ հինգերորդ ամսում, քանի որ այդ անում էին շատ տարիներ։


Եվ Զորությունների Տիրոջ խոսքը եղավ ինձ, և ասաց.


Եվ երբ ուտում և խմում եք, մի՞թե դուք ձեզ համար չեք ուտում և խմում”»։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։


Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։


«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


Ուստի երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


«Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


Արդ, ուտեք թե խմեք կամ ինչ էլ որ անելու լինեք, ամեն ինչ Աստծու փառքի՛ համար արեք։


Եվ նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, միայն իրենց համար չապրեն, այլև նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար։


Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ համար և ոչ թե մարդկանց։