Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ուստի երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Արդ, երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում և փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. նրանք իրենց վարձն ստացել են։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 6:2
56 Խաչաձեւ Հղումներ  

«Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման, որոնք խոժոռում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։


Ես մարդկանցից փառք չեմ ընդունում։


Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։


«Զգուշացե՛ք դպիրներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել և սիրում են ողջույններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրավել ժողովարաններում և պատվավոր տեղերը նստել ընթրիքների ժամանակ,


Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։


Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։


Ովքեր ինձ բարու փոխարեն չար հատուցեցին, Չարախոսեցին իմ մասին, Քանզի արդարության հետևից էի ընթանում։


Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։


Միայն խնդրեցին, որ հիշենք աղքատներին, որ ջանացի ճշտորեն կատարել։


Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։


«Կիջնի նրանց մեջտեղում՝ իբրև երկիր, և ինչպես արծիվ՝ Տիրոջ տան վրա, քանի որ դրժեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտություն գործեցին։


Պատվիրի՛ր, որ բարիք գործեն, լավ գործերով հարստանան, լինեն առատաձեռն, բարեսեր, պատրաստ՝ իրենց ունեցածից ուրիշին բաժին հանելու։


թե հորդորում է, հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի. ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի. ով ողորմում է, թող ուրախությամբ անի։


Բազում տարիներից հետո եկա ողորմություն անելու իմ ազգի մեջ և զոհեր մատուցելու,


ու ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։


Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։


Հոպպեում աշակերտ դարձած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ. նա բարի գործերով և կատարած ողորմություններով լի էր։


Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ տոնի ժամանակ պետք է մեզ» և կամ՝ որ մի բան տա աղքատներին։


Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։


Եվ կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել. “Եղբա՛յր, թող քո աչքից այդ շյուղը հանեմ”, երբ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից գերանը և ապա լավ կտեսնես՝ եղբորդ աչքից շյուղը հանելու համար»։


ժողովարաններում առաջին աթոռները գրավել և ընթրիքների ժամանակ՝ պատվավոր տեղերը։


Մեծ և պատվական այր է ողորմած մարդը, բայց հավատարիմ մարդ դժվար է գտնել։


Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։


Ամուլին բնակեցնում է ցնծալի տան մեջ, Ինչպես իր զավակներով բերկրող մայրը։


Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։


ո՛չ էլ որևէ մեկից փառք փնտրեցինք՝ ո՛չ ձեզնից, ո՛չ էլ ուրիշներից։


Բայց Անտիոքի աշակերտները որոշեցին, յուրաքանչյուրն ըստ իր կարողության, նպաստ ուղարկել Հրեաստանում բնակվող եղբայրների կարիքների համար,


Տերը նրան պատասխանեց՝ ասելով. «Կեղծավորնե՛ր, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում և չի՞ տանում ջուր տալու։


Կեղծավորնե՛ր, երկնքի և երկրի երևույթները քննել գիտեք, իսկ ներկա ժամանակի խորհուրդը ինչպե՞ս չեք կարողանում քննել։


Վաճառե՛ք ձեր ինչքերը և ողորմությո՛ւն տվեք. և ձեզ համար պատրաստե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում.


Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն եք սիրում, իսկ հրապարակներում՝ առաջին ողջույններն ստանալ։


Բայց տեսե՛ք, թե ի՛նչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի։


- Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունն ստացել եք։


Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. “Այս ժողովուրդն ինձ շուրթերո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերն ինձնից շատ հեռու են.


և նրան մեջտեղից կկտրի և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։


Սիրում են ընթրիքների ժամանակ պատվավոր տեղերը գրավել, ժողովարաններում՝ առաջին աթոռները,


Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր.


Իսկ առավոտյան, երբ երկինքը կարմրի և մթագնի, կասեք. “Այսօր փոթորիկ պիտի լինի”։ Երբ երկնքին նայելով կարող եք կանխատեսել գալիք եղանակը, ապա չե՞ք կարող ներկա ժամանակների նշանները տեսնելով՝ հասկանալ նրանց իմաստը։


Կեղծավորնե՛ր, Եսային լավ է մարգարեացել ձեր մասին և ասել.


Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։


Անօրենությունը պիտի վառվի կրակի պես, չորացած սիզախոտի պես պիտի այրվի կրակից, պիտի վառվի մայրիների անտառում, և ամեն ինչ, որ գտնվում է նրանց բոլոր բլուրների շուրջը, հուրը պիտի այրի։


Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ, որովհետև ի՞նչ իմանաս, թե ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրա։


Սավուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու Իսրայելի առաջ ինձ պատվի՛ր, եղի՛ր ինձ հետ, և ես կերկրպագեմ Տիրոջը՝ քո Աստծուն»։


Կեղծավո՛ր, նախ այդ գերանը հանի՛ր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել և ապա կհանես շյուղը եղբորդ աչքից։


Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրն անցնեն, Օրենքից ու մարգարեներից մի հովտ անգամ, որ մի փոքրիկ գրանշան է, չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։


քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։


Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ի՛նչ է անում քո աջ ձեռքը,


Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։


Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին և մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ