Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 23:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում. իրենց գրապանակներն են լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 23:5
20 Խաչաձեւ Հղումներ  

Նա ասաց նրան. «Արի՛ ինձ հետ ու Տիրոջ հանդեպ ունեցած նախանձախնդրությունս տե՛ս»։ Եվ նա իր մարտակառքը նստեցրեց նրան։


Այն թող նշան լինի քո ձեռքի վրա և Հիշատակ՝ քո աչքերի առաջ, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանին, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց քեզ Եգիպտոսից։


Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։


Քահանան յոթերորդ օրը թող զննի գոնջության վերքը և տեսնելով, որ այն չի տարածվել մաշկի վրա, մազը խարտյաշ չի դարձրել, ոչ էլ գոնջացած մասն է ավելի խորը, քան մաշկը,


Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով, դիպավ նրա հագուստի քղանցքին,


Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։


որոնք յուրացնում են այրիների տները և ձևականորեն երկարացնում են իրենց աղոթքները։ Նրանք ավելի խիստ դատավճիռ պիտի ստանան»։


քանի որ մարդկանցից տրված փառքն ավելի սիրեցին, քան Աստծուց տվածը։


Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։


Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։


Այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում ու ձեր հոգում, որպես նշան դրանք կապե՛ք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև։


Ինչ էլ որ հագնես, քո հագած հագուստի չորս կողմերի վրա մանվածո ծոպեր կդնես»։


Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև,


Ոմանք նախանձի ու հակառակության համար են Քրիստոսին քարոզում, իսկ ոմանք՝ բարի մտադրությամբ։


Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն,


հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ