Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 7:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 և ասելու քահանաներին, որ Ամենակալ Տիրոջ տանն էին, և մարգարեներին, թե սրբությունը մտա՞վ այնտեղ հինգերորդ ամսում, քանի որ այդ անում էին շատ տարիներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Զորքերի Տիրոջ տանը եղող քահանաներին ու մարգարեներին ասելով. «Արդյոք պետք է լա՞ց լինեմ հինգերորդ ամսում՝ ծոմ պահելով, ինչպես որ արել եմ այսքան տարիներ»։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 7:3
21 Խաչաձեւ Հղումներ  

«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։


Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։


Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն ժամանակավորապես, փոխադարձ համաձայնությամբ, աղոթքի նվիրվելու նպատակով, և ապա միմյա՛նց վերադարձեք, որպեսզի սատանան ձեզ փորձության չենթարկի ձեր անժուժկալության պատճառով։


Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։


«Խոսի՛ր երկրիդ ժողովրդի և քահանաների հետ ու կասես. “Եթե պահք պահեք և կոծ անեք հինգերորդ կամ յոթերորդ ամիսներին, ահա յոթանասուն տարի, մի՞թե ինձ համար պահք պահած կլինեք։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Հարցրո՛ւ օրենքը ձեր քահանաներից և ասա՛.


Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։


լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը,


Քո իրավունքները կպատմեն Հակոբին, քո օրենքները՝ Իսրայելին։ Քո զոհասեղանի վրա նրանք մշտապես խունկ պիտի ծխեն քո արդար բարկությունը մեղմելու համար։


Երբ հիմքը գցեցին ու սկսեցին շինել Տիրոջ տունը, քահանաները, պատմուճանները հագած, հնչեցնում էին իրենց փողերը, իսկ Ասափի որդիները՝ ղևտացիները, ծնծղաներով օրհնում էին Տիրոջը՝ Աստծուն, ինչպես կարգել էր Իսրայելի Դավիթ թագավորը։


Եվ Զորությունների Տիրոջ խոսքը եղավ ինձ, և ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ