Տերն ասաց. «Վաղն առավոտյան կելնես ու կկանգնես լեռան վրա՝ Տիրոջ առջև։ Տերը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանա, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտա ժայռերը, սակայն Տերն այն հողմի մեջ չի լինի։ Հողմից հետո երկրաշարժ կլինի, սակայն Տերը երկրաշարժի մեջ չի լինի։
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր շնչի վրա և շնչին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ե՛կ, ո՛վ շունչ, չորս կողմերից, ու փչի՛ր այս մեռելների վրա, և նրանք կկենդանանան”»։
Եվ դրանից հետո տեսա չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններին և պահել էին երկրի չորս հողմերը, որպեսզի հողմ չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ ծառերի վրա։