Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 11:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Եվ քերովբեներն իրենց թևերը վեր պարզեցին, անիվներն էլ նրանց հետևից բարձրացան։ Իսրայելի Աստծու փառքն էլ նրանց բոլորի վրա էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը, անիվներն էլ նրանց կողքին, և Իսրայելի Աստծու փառքը նրանց վրա էր՝ վերևում։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 11:22
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ լույսը, որ նրա շուրջն էր պատել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին տարածվում է ամպերի մեջ։ Եվ այսպես լույսի ահագին պատկեր կար նրա շուրջը։


Քերովբեներն էլ իրենց թևերը վեր պարզեցին և աչքիս առաջ երկրից վեր բարձրացան, անիվներն էլ՝ նրանց հետևից։ Եվ կանգնեցին Տիրոջ տան դռան շեմին, որ նայում էր դեպի արևելք. Իսրայելի Աստծու փառքն էլ նրանց վերևում էր։


Եվ Տիրոջ փառքն այդ քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ. տաճարը լցվեց ծխի ամպով, գավիթն էլ՝ Տիրոջ փառքի լույսով։


Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմության ձայնի արձագանքի պես։ Գետինը չորս կողմից լուսավորվեց փառքի լույսով։


Եվ Իսրայելի Աստծու փառքը քերովբեներից վեր՝ դեպի տաճարի բացօթյա տարածքը բարձրացավ։ Կանչեց այն մարդուն, որ մինչև ոտնաթաթերը հասնող զգեստ էր հագել և մեջքին գոտի ուներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ